Գործող իշխանությանն ընդամենը 10 րոպե է հարկավոր ընտրողների թիվը պարզելու համար

timthumb (5)

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում գործողություններ կիրականացնի, երբ այնտեղ իր գործողությունները կավարտի Ազգային անվտանգության ծառայությունը:

Այս մասին սեպտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց միջնորդությամբ արդեն ապօրինի կառուցված մի շարք շինություններ են ապամոնտաժվել Երևանում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *