Գումար ունեք՝ ներդրեք, ոչ թե մտածեք գումարով պաշտոն ստանալու մասին. նախագահի խորհրդական

timthumb

«Մենք հետաքրքիր ժամանակահատված ապրեցինք: Բոլորս խոսում ենք նոր Հայաստանի մասին, սակայն պետք է նկատենք, որ գուցե ավելի հեշտ էր հասնել դրան, քան պահպանել այն: Այժմ նոր մշակույթով սկսում է կառավարության թափանցիկ աշխատանքը, որտեղ, կառավարությունը, հասկանալով հասունացող խնդրի սխալ ճանապարհը՝ փորձում է իր մոտեցումը և քայլերը կիսել հանրության հետ և իրավիճակի խնդիրը փոխել»,- այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ ասաց Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր Հայաստանում լինելու է հասարակություն, որը կունենա զրո հանդուրժողականություն կոռուպցիոն երևույթների և դրսևորումների նկատմամբ. «Կարծում եմ՝ ձևավորված նոր մշակույթով մենք դառնալու ենք այն հասարակությունը, որտեղ գիտակցելու ենք, որ լավագույն հպարտությունը ինքդ քեզնով մի բանի հասնելն է, ոչ թե զանգերվ խնդիրներ լուծելը, որտեղ հասկանալու ես, որ քո միտքը, գիտակցությունը և սեփական ունակությունները ավելին են, քան որևէ ծանոթ, խնամի կամ գումարի տրցակ: Գումար ունեք՝ ներդրում արեք, բիզնես հիմնեք, նոր մի բանի նպաստեք, ոչ թե մտածեք, որ գումարով ինչ-որ պաշտոն ստանաք, որ կարողանաք դրանով լավ կամ վատ մի բան կյանքում ապահովել»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *