Գևորգ Կոստանյանը՝ «Ճվճվ Արոյի» որդու շուրջ կատարվողի մասին

timthumb

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը «սարսափելի» է որակում «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներիի հետ զրույցում նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում՝ անընդունելի է. «Ինչ վերաբերում է հարցին, որ դա անպատժելիության հետևանք է, չեմ կարող ասել. կդժվարանայի նման հետևություն անել, որովհետև ցանկացած հանցագործություն՝ երբ կատարվում է, դա դեռ չի նշանակում անպատժելիության հետևանք: Հիմա ես չգիտեմ՝ արդյո՞ք նա առանց վարորդական վկայականի է եղել, արդյո՞ք վարելու իրավունք ունի, բայց վկայականը առկա չի եղել: Ճանապարհային երթևեկության խախտում եղել է, թե ոչ՝ ես նյութերին չեմ տիրապետում»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Հունան Պողոսյանը նշել է, որ կարող է ներկայացնել բազմաթիվ փաստաթղթեր, երբ ոստիկանությունը  բռնել է «Ճվճվ Արոյի» որդիներին, իսկ նրանք ազատ ենք արձակվել, երբ գործն ուղարկվել է քննչական կոմիտե, Կոստանյանը պատասխանեց. «Ես ընդամենը կարող եմ ասել՝ թյուր կարծիք է, երբ իրավապահ համակարգում քննարկվում է հետևյալ՝ ես բռնեցի-բերեցի՝ դու հիմնավորի: Այդպես չի լինում: Նախ, օպերատիվ հետախուզական միջոցները, հանցագործության կանխարգելման կամ բացահայտման միջոցառումները ևս պետք է ունենան բավարար ապացույցներ: Երկրորդ՝ այն, որ անձը քննության փուլում ազատ է արձակվում, դեռ չի նշանակում ապօրինություն նախաքննության մարմնի կողմից: Գուցե բավարար հիմքեր, ապացույցներ չեն եղել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց ես չեմ կարող պատասխանել»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *