Գևորգ Կոստանյանն իր մասնագիտական որակներն ապացուցել է տարբեր պաշտոններում․ Արփինե Հովհաննիսյան

timthumb

Այսօր Ազգային ժողովը կընտրի ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրադառնալով այս պաշտոնի համար առաջադրված ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, Աժ  փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ամենաառանցքայիններից մեկն է խորհրդարանում․ «Այս հանձնաժողովում են առանցքային օրինագծերը քննարկվում և, հետևաբար, անչափ կարևոր է դիտարկել այն անձի մասնագիտական ու մարդկային որակները, որը հավակնում է այդ պաշտոնին և նրա մարդկային որակների մասին ԱԺ դահլիճում շատ է խոսվել»,-ասաց նա։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եթե խոսում ենք Գևորգ Կոստանյանի մասնագիտական որակների մասին, ապա նա դա ապացուցել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, և, հետևաբար, այս պահին փաստում ենք այն հանգամանքը, որ պարոն Կոստանյանը իրապես համապատասխանում է այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

Արփինե Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ այդ դահլիճում նա այն երկու պատգամավորներից մեկն է, ով աշխատել է վերջին գումարումների ԱԺ պետաիրավական հանձնաժողովների նախագահների՝ Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հրայր Թովմասյանի հետ և կարող է ասել, որ այդ հանձնաժողովը ոչ «հավսար-զգաստի», ոչ էլ «ջան-ջիգյարի» հանձնաժողով չէ, այն բարդ հայեցակարգային լուծումների համար անհրաժեշտ մթնոլորտի կարիք ունեցող հանձնաժողով է, որի նախագահի վրա բարդ պարտականություններ են դրված․ «Եվ ամենագլխավոր գործառույթն այն է, որ օրենսդիր-գործադիր համագործակցության հարթակում օրենսդիրի տեսակետն առաջ քաշելու և հետևողականորեն այն պահելու ու իրականություն դարձնելու ձևաչափ է դա և Գևորգ Կոստանյանն այդ ամենը վստահորեն առաջ կտանի»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *