Դադիվանքի տերից մեկում բռնկված հերդեհի հետևանքով զույգ երեխաներ են մահացել են

timthumb (2)

Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի տներից մեկում երեկ՝ փետրվարի 22-ին՝ առավոտյան ժամը 10-00-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տանը բռնկված հրդեհի հետևանքով մանկահասակ զույգ երեխաներ են մահացել:

«Երեկ առավոտյան է հրդեհը բռնկվել տան մեջ, որտեղ երեխաները քնած են եղել: Բազմազավակ՝ 8 երեխաներ ունեցող ընտանիքի վերջին երկու՝ զույգ երեխաները մահացել են»,- ասաց Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը։

Նրա խոսքով՝ հրդեհից տուժած Հովակիմյանները 8 երեխա ունեն, ամենափոքրը 7 ամսական մահացած զույգերն են: Հրդեհի պահին տանը երեխաներից 4-ն են եղել: 6 և 4-ամյա երեխաներին հաջողվել է փրկել, իսկ զույգ փոքրիկներին՝ ցավոք՝ ոչ:

Բազմազավակ ընտանիքը սոցիալապես անապահով է: Ընտանիքի հայրը մանկավարժ է: Մայրը չի աշխատում:

Գյուղապետի խոսքով՝ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, փորձագետներն աշխատանքներ են տանում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *