Դասադուլը նպատակ չէ. Թատերականի ռեկտորն ուսանողներին փորձում էր համոզել դասադուլ չանել

Capture

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը հորդորում է իր ուսանողներին գնալ երկխոսության՝ հասկանալու համար, թե ինչու են ուզում դասադուլ անել:

Բանն այն է, որ ապրիլի 19-ին ուսանողները մեծ խմբով լքել են դասերն ու միացել ցուցարարներին: Արդեն այսօր՝ ապրիլի 20-ին, ինստիտուտի դռները փակվել են: Ռեկտոր Դավիթ Մուրադյանը, նշելով, որ չի բռնանում նրանց ազատությանը՝ միևնույն ժամանակ նկատել է, որ ուսանողները պետք է հասկանան, թե ինչ են ուզում, որի համար ռեկտորն անհրաժեշտ է համարում իր և ուսանողների երկխոսությունը:

Ուսանողները, սակայն, չեն փորձում երկխոսության գնալ, նրանք պահանջում են միայն ռեկտորից այս օրերին իրենց բացականերն անհարգելի չհամարել:

Հավաքված ուսանողներն այս առաջարկն անողին ծափահարեցին: Ռեկտորը ժպիտով հարցրեց.

«Ի՞նչ է անունդ»:

«Ավետ: Դերասան եմ…»

«Ավե՛տ, ես շատ կուզեմ այնքան ապրենք, որ քեզ տեսնեմ մեծ բեմում, այս ծափողջույնները քեզ ուղղվեն դահլիճից, բայց դու պետք է հասնես դրան, դա պետք է լինի քո նպատակը, իսկ դասադուլը նպատակ չէ»:

Ռեկտորը նաև նշեց, որ երկխոսությունից խուսափելը թուլության նշան է, սակայն ուսանողները մերժեցին երկխոսությունը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *