Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլայ Գրիգորյանի ազատման մասին

timthumb (2)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր գազալցակայաններում իրականացնելու է կենտրոնացված կարգով ստուգումներ։

 

Այդ մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին՝ վարչապետը գազալցակայանների հետ կապված հանձնարարություն տվեց, ո՞ր փուլում են ստուգումները, նախարարը պատասխանեց, որ մեկ ամսվա ընթացքում դրանք կլինեն: «Ստուգումները վերաբերվում են նաև Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանների՞ն» հարցին՝ ԱԻ նախարարը պատասխանեց. «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են կենտրոնացված կարգով»: Նախարարի խոսքով՝ հասարակությունը կարող է առավել քան համոզված լինել, որ խախտումներ հայտնաբերվելու դեպքում կլինի պատասխանատվություն:

 

Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի ազատման մասին խոսելով՝ նա ասաց, որ Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ համակարգում փոփոխությունները շարունակական են լինելու. «Ամեն ինչ դեպի լավն է գնալու: Գրիգորյանի հետ կապված էլ փոփոխություն է լինելու դեպի լավը»,- ասաց Տոնոյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *