Դատախազը բողոքարկելու է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

timthumb (6)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 30-ին բավարարեց ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 միլիոն դրամը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ դատարանի սույն որոշումը դատախազը բողոքարկելու է:

«Հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով»,- նշել է Աբրահամյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *