Դատական դեպարտամենտում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն

timthumb

ՀՀ դատական դեպարտամենտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որը շնորհավորանքի խոսքերով բացեց ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը: Շնորհավորական խոսքից հետո ներկայացվեց 2017 թ.-ի ընթացքում Դատական դեպարտամենտի և Ծառայության ղեկավարության կողմից կադրերի ընտրության ու տեղաբաշխման ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայողական, իրավական գիտելիքների և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված ձեռնարկումները: Խոսվեց նաև աշխատանքային պայմանների և սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի մասին:

Նշվեցին Ծառայության աշխատանքները ավելի հրապարակային դարձնելու հետ կապված իրականացվող միջոցառումները:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Դատական դեպարտամենտի ղեկավար, դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդական Կարեն Փոլադյանը: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով երկու դատական կարգադրիչի խրախուսման կարգով շնորհվեցին արտահերթ կոչումներ: Դատական կարգադրիչների Ծառայության պետի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար 21 դատական կարգադրիչի հայտարարվեց շնորհակալություն: Բացի այդ Ծառայության պետի այլ հրամաններով չորս դատական կարգադրիչ նշանակվեցին ավագ դատական կարգադրիչի պաշտոնին, իսկ հինգ դատական կարգադրիչի էլ շնորհվեցին հերթական կոչումներ:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *