Դարերի շունչն ու համազգային ոգու մարմնացումը․․․

timthumb (4)

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի՝ երեկվա տված հարցազրույցն իր ծավալով բավականին կարճ էր, սակայն իր մեջ ավելի շատ բացահայտումեր էր պարունակում, քան Էդուարդ Շարմազանովի կամ Արծրուն Հովհաննիսյանի՝ ժամեր տևող մամլո ասուլիսները։ Մասնավորապես, Դավիթ Լոքյանի հարցազրույցը վերաբերվում էր վերջին շրջանում հատկապես մեծ դժգոհությունների առիրթ հանդիսացած և ակնկալիքները կրկին չարդարացրած՝ համայնքների ընդլայնման ծրագրի իրականացմանը։ Իր խոսքում Դավիթ Լոքյանը նշեց, որ այս հարցում առկա է կառուցվածքային անորոշություն։ Ներկայում մարզպետներն աշխատում են Նախագահի հրամանագրով, այս մեխանիզմը 2018 թ․-ից հետո չի գործելու և Դավիթ Լոքյանը հավաստիացրեց, որ այս մասին օրենքը մշակման փուլում է և շուտով կդրվի քննարկման։ Սա ևս խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց առաջ հաշվի չի առել բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում էին պահանջում մինչ կառավարման ձևի փոփոխության հետ կապված գործընթացների իրականացումը։ Այսպիսով, կարող ենք ֆիքսել, որ մենք պառլամենտարիզմի անցնելուց 6 ամիս առաջ՝ պատրաստ չենք դրան։

Գաղտնիք չեն այն բոլոր սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք ի հայտ եկան համայնքների ընդլայման ծրագրի իրականացումից հետո, սակայն ամենամեծ թյուրըմբռնումը, որ առաջացավ թե՛ իշխանական սյուբեկտների, և թե՛ հանրության մոտ՝ ընդլայնված համայնքների և համապատասխան մարզպետարանների համագործակցությունն ու գործառույթների բաշխումն էր։ Ոչ վաղ անցյալում տեղեկատվություն էինք ստացել, որ մարզպետներն այս խնդրով դիմել էին Դավիթ Լոքյանին, ով խոստացել էր  իրենց խնդիրները բարձրաձայնել կառավարության ղեկավարի ներկայությամբ, սակայն Դավիթ Լոքյանն  իր հարցազրույցում նշեց, որ իրենք ավելի արդյունավետ միջոց են մտածել խնդրի լուծման համար։ Մասնավորապես, նա նշեց, որ որոշ ֆունկցիաներ մարզպետներից վերցվելու են և փոխանցվեն համայնքների վրա։ Այսինքն՝ ստացվում է, որ մարզպետների պատասխանատվությունը մարզն ընդգրկող տարածքում գտնվող համայնքների գործերում կրճատվում է, հետևաբար, մարզպետի աշխատանքը թեթևանում է, ինչը նշանակում է, որ մարզպետի պաշտոնը դառնում է շատ ցանկալի պաշտոն՝ իշխանության բազմաթիվ «աշխատասեր» ներկայացուցիչների համար։ Եվ այս ամենը՝ կոալիցիոն գործընկերոջ ջանքերով։

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանական երկու կուսակցությունների համագործակցության, պետական կարգի ու կառավարման ձևի հետ կապված բոլոր խնդիրները դրված են իր բազմաֆունկցիոնալությունը բազմիցս ապացուցած  Դավիթ Լոքյանի ուսերին։ Ամեն դեպքում՝ կարող ենք փաստել, որ ականատես ենք լինում իշխանական կոալիցիայում Դավիթ Լոքյանի և իր ներկայացրած կուսակցության դերի արհեստական բարձրացմանը։ Այս ամենն ապացույցն է այն բանի, որ  ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը դեռևս կայացման փուլում է գտնվում, և մինչ կոալիցիոն գործընկերները գորածառույթային բաշխումների  իրականացմամբ  և կառուցվածքային խնդիրների լուծմամբ են զբաղվում, հայ հանրությունը գոյության խնդիր է լուծում  կրթական, առողջապահական և գյուղատնտեսական խոտանների ֆոնին։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *