Դարվինի տեսությունը՝ ԱԺ-ում

timthumb (5)

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որը դրվեց երկրորդ ընթեցման: Երևանում հանրաքվե անցկացնելու օրենքի նախագծում փոփոխություն անելու հարցն է: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրենքի նախագիծը ընդամենը մի գործիք է, որ կարող է ունենալ ընդդիմադիր խմբակցությունը, սակայն ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ավելի ինտենսիվ այդ բոլոր գործիքները վերացնում ենք:

«Ինչո՞ւ ենք քափ-քրտինքի մեջ մտած հնարավոր  բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցություններից: Է՞ս ա ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը: Օրանգուտան կապիկի և մարդ արարածի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, որ մեր շիմպանզե համակարգը չդարձնեն մակակիի մակարդակի:

Փաշինյանի դիտարկմամբ՝ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովն ասում է, թե ոնց կարելի է փոքրամասնությանը մեծամասնության օրենսդրական նախաձեռնության իրավունք տալ, ասում է թող գնան բանակցեն հանրապետականների հետ, պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ ասում է մեկ երրորդը կարող է նիստ անել. «Բայց քանի անգամ է այս դահլիճում մեկ երրորդով նիստ գումարվել: Ընտրական օրենսգիրքը դուք ընդունեցիք, էնպիսի օրենսդրություն ընդունեիք, որ մեկ երկու հոգանոց խմբակցություն չլիներ, շատ անդամներ կարողանային ունենալ այդ խմբակցությունները: Հիմա էլ ասում եք ընդդիմությունը կարող է մեր բնականոն ընթացքը խանգարել: Ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը որն է՝ կողմ չկա, դեմ չկա, բոլորը  չաղ ու բախտավոր, սա է ձեր պատկերացումը բնականոն գործընթաի մասին»,- հարցադրումներ հնչեցրեց պատգամավորը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *