Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են

timthumb (1)

«Ռուբեն Թաթուլյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը», — նշում է հրապարակախոս, սփիչրայթեր, «Русский Спичрайтер» հեռուստածրագրի, միջազգային կրթա-մշակութային ծրագրերի հեղինակ Դենիս Դվորնիկովը:

Սպորտի  հովանավոր, գործարար, Սոչիի հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանը, անկասկած, բավականին լուրջ քաղաքական ազդեցություն ունի ոչ միայն Սոչիում, այլեւ Ռուսաստանի դժվարին, երբեմն էլ՝ լարված Կրասնոդարի երկրամասում: 2016 թ.-ին ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ Դումայի նախընտրական քարոզարշավին՝ Արմավիրի շրջանից, ինչը ենթադրում էր իրավիճակի բավական խոր ուսումնասիրություն ոչ միայն Արմավիրի, այլեւ տարածաշրջանային մասշտաբով: Սա է ինձ հիմք տալիս հայտնի գործչի անվան շուրջ ստեղծված իրավիճակում սեփական կարծիք ունենալու համար:

Իրականում՝ Ռուբեն Թաթուլյանի և նրա բիզնեսի վերաբերյալ բացասական հրապարակումների քարոզարշավը պարբերական բնույթ ունի, ինչը նորմալ է, քանի որ մեծ գործերի հետ կապված մրցակցությունը զուրկ է զգացմունքայնությունից: Սակայն տարօրինակ է, երբ սփյուռքի ամենակարկառուն գործիչներից մեկի դեմ հանդես գալ են սկսում հայ համայնքի ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են այլ պետությունում, և լավ չեն գիտակցում ռուսական տարածաշրջանային քաղաքական իրադրությունը: Հայ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ ծայրահեղության են հասնում:

Անխոս, Ռուբեն Թաթուլյանն իրավաբանների կարիք չի զգում: Սպորտային աշխարհում և ընդհանրապես հասարակության մեջ՝ նա ինքնուրույն կարողացել է հարգանքի արժանանալ: Օլիմպիական դիսցիպլիններին նրա կողմից ցուցաբերված աջակցությունն ապացուցում են ոչ միայն մամուլի հրապարակումները, այլ նաև հազարավոր մարզիկներ, նրանց ծնողներն ու ընտանիքի անդամները: Թաթուլյանի գործունեությունը և բիզնես-ակտիվները, բոլոր առումներով, ավելի թափանցիկ են, քան ճանաչված շատ գործարարներինը, այդ թվում՝ նաև նրանցը, ովքեր այսօր բացահայտ հակված են կրեմլյան քաղաքականությանը, կամ ներդրումներ են անում արտասահմանում՝ այնտեղ «նորարարական» ոճ ձևավորելու համար: Ամենայն հավանականությամբ, քամահրանքը՝ ընդդեմ նոր ոճի, ռեգիոնալ, հնացած մոտեցումը մեդիա ոլորտի հանդեպ, ընդդիմախոսների համար տեղեկատվական հարձակումների գայթակղություն է ստեղծում:

Ամենագլխավորը, ինչին հասու չեն հայ համայնքի շատ ներկայացուցիչներ, դա պարզագույն այն փաստն է, որ Ռուբեն Թաթուլյանը համակարգաստեղծ կերպար է: Ես այն կարծիքին չեմ, որ նա մտածված է ձգտել իր դերին, քանզի նման դրությունը, ազդեցիկության հետ մեկտեղ, պարտավորեցնում է հսկա ծանրաբեռնվածության և պատասխանատվության: Թաթուլյանին անհատապես կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը: Այսպես ստացվել է պատմականորեն, չէ՞ որ տեր Աստված չի հարցնում՝ ուզու՞մ ենք արդյոք կրել այս կամ այն խաչը, թե՝ ոչ: Ընդհակառակը, նա անսպասելի ընտրություն է անում՝ մերժելով բարեպաշտների ծառայությունները, բայց այցի գալով մեղավորներին:

Այսօր Կրասնոդարի երկրամասը հարմարավետ վայր է ռուս մարդու համար: Այստեղ ձևավորվել է եզակի բազմազգ խճանկար, որի ներսում միմյանց կողքի ապրում են տարբեր ազգի ու հավատամքի մարդիկ: Այստեղ հաջողվում է պահպանել ժողովրդագրական համամասնությունը, տնտեսական և քաղաքական ուժերի և կենտրոնների քաղաքական ազդեցության հավասարակշռությունը, այն նույն բալանսը, որը Սոչին և նրա շրջակայքը դարձնում է հանգստի ապահով ու գրավիչ մի վայր:

Նույն Արմավիրում միշտ էլ ակնառու է եղել, որ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը զուտ սին կարգախոսներ չեն: Միևնույն հարթակի վրա մարզվում են երիտասարդ կազակները և հայ պատանիներն ու աղջիկները, կան նաև հյուսիսկովկասյան ազգությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ սպորտի սիրահարներ են ու սպորտով զբաղվելու համար ապահովված են հավասար պայմաններով: Ընդ որում՝ նրանք հրաշալի դաստիարակություն ունեն. հարգում են ավագներին, սիրում են իրենց քաղաքը: Ինտերնացիոնալ այս երիտասարդության ծնողներն իսկապես երջանիկ են և հանգիստ՝ իրենց զավակների համար:

Նման նրբագույն բալանսը փլուզելը շատ հեշտ է: Ցանկություն չկա զուգահեռներ անցկացնելու Ստավրոպոլի երկրամասի հետ, որտեղ տեղի ունեցան, մեղմ ասած, ոչ միանշանակ իրադարձություններ, օրինակ՝ Պյատիգորսկի՝ ավանդական, կայսերական ժամանակներից եկող հայ համայնքում: Բայց հիմա տարածքը կտրուկ փոխում է իր լանդշաֆտն ու մթնոլորտը: Ո՞վ է լավ զգում սրանից: Վերջնահաշվում՝ ոչ ոք, ներառյալ՝ պոռոտախոսները, ովքեր սովոր են ձայն տալ՝ առանց հետևանքների մասին խորհելու:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *