Դեպքից տեղյակ չեմ, բայց ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև՝ ընդունելի չէ. Արմեն Սարգսյան Перейти

timthumb (12)

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Երևանի ավագանու նիստում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

«Երեկ ամբողջ օրը եղել եմ Գյումրիում և ամբողջությամբ ներգրավվել էի այդ քաղաքի խնդիրների մեջ` իր դժվարություններով, ցավերով, նաև` հաջողություններով: Եկեղեցում ինձ մի տարեց մարդ մոտեցավ և մարդկային ձևով պատմեց իր դժվարության մասին և խնդրեց, որ ես այն ներկայացնեմ Հանրապետության նախագահին, ինչը ես պատրաստվում եմ անել: Այնպես որ, այդ միջադեպից տեղյակ չեմ: Երբ տեղեկանամ, կկարողանամ պատասխանել:

Ես իմ էությամբ մեկն եմ, ով միշտ ուզում է գնալ երկխոսության, քննարկման, տրամաբանության ուղղությամբ, ցանկացած բռնություն` վերևից ներքև, ներքևից վերև՝ ընդունելի չէ»,- ասաց նա:

Ավելի վաղ  ԼՈւՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին  ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ՝ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաև սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *