Դիսկոմֆորտ չեք զգո՞ւմ. Մարուքյանը՝ Հայրապետյանին

timthumb (4)

Այսօր՝ հունվարի 16-ին, Աժ նիստում քննարկվում է մշտական հանձաժողովների նախագահների ընտրության հարցը: Այս պահին քննարկվում է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը: Նշենք, որ թեկնածուն «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Մխիթար Հայրապետյանին հետևյալ հարցը տվեց.

«Չեք զգո՞ւմ մի այնպիսի դիսկոմֆորտ, որ Դուք մոտավորապես 7 ամիս եղել եք սփյուռքի նախարար և Ձեր բազմաթիվ հարցազրույցներում և արտերկրյա այցերի ժամանակ ունեցած ելույթներում  բազմիցս նշել եք, որ շատ կարևոր է այս նախարարության առաքելությունը  և անձամբ Ձեր առաքելությունը որպես նախարար, իսկ հետո Դուք գալիս եք խորհրդարան և նախարարությունն ընկնում է այսպես կոչված կրճատումների տակ, այսինքն՝ ոնց մենք մեր ուղերձը տանք մեր սփյուռքի հայրենակիցներին, որ դա վնաս չբերի Հայաստան-սփյուռք հարաբերություններին և եթե այդքան կարևոր էր  Սփյուռքի նախարարությունը երբ, որ Դուք նախարար էիք, հիմա ինչո՞ւ կարևոր չի»,-ասաց Մարուքյանը:

Հարցին ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանն ասաց.

«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, որովհետև նախընտրական շրջանում,  դեռևս ընտրություններից երեք ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում խոսեց օպտիմալացման մասին և իր խոսքում հստակ նշեց, որ նախարարությունների թիվը կտրուկ կրճատվելու է, և նաև հարցադրում եղավ՝ կապված Սփյուռքի նախարարության մասով: Երբ մենք հարցնում ենք կառավարությանը՝ քեզ ի՞նչ է հարկավոր, որպեսզի արդյունավետ կառավարես պետությունը, կառավարությունն ունի հստակ տեսլական, ասում է՝ ահա այսպիսի կառուցվածք: Այդ կառուցվածքի մեջ, թե ինչպես են տեղավորվում կոնկրետ ոլորտային գերտեսչությունները, սրա համար, իհարկե, ողջ պատասխանատվությունը կրելու է կառավարությունը: Սփյուռքի նախարարության կարևորության մասին, անշուշտ, բազմիցս խոսել ենք և այն հետևյալ շեշտադրմամբ, որ նախարարությունը, եթե մենք պահպանում ենք, ապա հարկավոր է տալ սուպերլծակներ, որովհետև եթե Սփյուռքի նախարարությունը պետք է մնա այն նույն կարգավիճակով ինչ եղել է նախկինում՝ որպես խորհրդանշական ինստիտուտ՝ ապա ավելի լավ է՝ չլինի: Սակայն սփյուռքի հետ մեր կապերը պահպանվելու են, որովհետև լինելու է ինստիտուցիոնալ կառույց, որը լինելու է սփյուռքի հետ քաղաքականության մշակողը»: 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *