Դիվանագետի տապալումը

timthumb

Հանրային կառավարման գործառույթներն ու պետական, քաղաքական պաշտոններն արդյունավետ բաշխելու, վերաբաշխելու, այդ պաշտոններում կադրեր հավաքագրելու ու սերնդափոխությունը պլանավորելու նպատակով իրականացվող քաղաքականությունը պետության զարգացման ելակետային ուղենիշներին համապատասխանեցնելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ներդնել պետական կադրային քաղաքականության և պետական ծառայության միասնական կամ ինտեգրված համակարգ: Սակայն հետհեղափոխական Հայաստանում տեսնում ենք արմատապես հակառակ պատկեր, երբ պետական ոլորտում տիրում է համատարած դիլետնատություն: Ճիշտ հասկացեք, խոսքը ոչ թե անփորձության կամ ասենք որոշակի կաշկանդվածության մասին է, ինչը բնական երևույթ է, այլ անգրագետ և տարրական գիտելիքների բացակայությամբ չինովնիկների շքերթի:
Նորանշանակ պաշտոնյաները անգրագետ երիտասարդներ են, չունեն կառավարման փորձ և խորհուրդներ լսել նույնպես չեն կարողանում։ Հենց նրանք են սաբոտաժի ենթարկում Փաշինյանի աշխատանքը՝ վատնելով նրա քաղաքական կապիտալը:
Ասվածի դասական օրինակն օրեր առաջ հեռուստատեսությամբ տեղի ունեցած մի բանավեճ էր, որտեղ Արմեն Աշոտյանը, մեղմ ասած, մի քանի «քաղաքական թաթալոշ» հասցրեց փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին:
Չփորձելով ձանձրացնել բանավեճի ողջ ընթացքով՝ ուղղակի ներկայացնեմ մի դետալ. Աշոտյանն իր խոքում անդրադարնալով արտաքին քաղաքականությանը՝ նշել է, որ գործող կառավարությունը շարունակում է նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը և մսխում կուտակված կապիտալը, չկատարելով ոչ մի նոր գործողություն: Ռուբինյանը լուրջ դեմքով ասել է. «Երբ ասում ենք, որ մենք շարունակում ենք արտաքին քաղաքական ուղղությունները պահել նույնը, դա ամենևին չի նշանակում, որ մենք շարունակում ենք ձեր արտաքին քաղաքականությունը»: Բանավեճի ժամանակ տարօրինակ էր նաև այն, որ Ռուբինյանը գիտակցաբար, թե լեզվի սայթաքմամբ՝ կրկնեց Սասուն Միքայելյանի՝ հեղափոխության հաղթանակը արցախյան հաղթանակից կարևոր լինելու մասին հայտարարությունը:
Հարկ է նշել, որ Ռուբինյանը, լինելով դիվանագետ և ներկայացնելով պետության թիվ մեկ դիվանագիտական կառույցը, ուղղակի տապալեց իրեն՝ ապացուցելով, որ զուրկ է դիվանագիտական էթիկետից. նա նախ խոսում էր շատ թափթփված, պարբերաբար ընդհատում էր օպոնենտին և խոսում գրեթե առանց փաստերի: Հավանաբար, շատերս ենք նկատել, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում դիրքավորված երիտասարդության հիմնական մասն իրենց հռետորության և հիմնավորումների հիմնական շեշտը դնում է «նախկին ռեժիմի տապալման», «ժողովրդի կողմից» ընտրված լինելու և նման պոպուլիստական և ամբոխահաճո փաստարկներով, ինչը, համաձայնեք, օրըստօրե դառնում է ժամանակավրեպ և կորցնում իր լսարանը:
Կարևոր է ընդգծել, որ արդեն նախօրեին պարզ դարձավ, որ Ռուբինյանը հրաժարվել է մասնակցել «Շանթ» ՀԸ կողմից հրավիրված՝ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանի հետ բանավեճին՝ հավանաբար հասկանալով, որ ունենալու է հերթական տապալումը, և որ իր իմիջին հասցնելու է հերթական ֆիասկոն:
Սա, իհարկե, ցավալի փաստ է, որ մեր արտաքին գերատեսչության ղեկավարներից մեկը նման թույլ պատրաստված դիլետանտ է, և մեր դիվանագիտությունը նման ռիսկային իրավիճակում է: Հուսանք՝ սա կհուշի մեր քաղաքական ղեկավարությանը՝ հետևություններ անել և ընտրություններից հետո վերանայել իրենց կառավարման բանկը՝ փորձելով հեռու նման մնալ Ռուբինյան Ռուբիկի նմաններից:
 
 Աղասի Առաքելյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *