Դիվանագիտական ժպիտ՝ ի պատասխան լրագրողների անցանկալի հարցերի

timthumb (5)

Հայաստանի 4-րդ նախագահի՝ Հանրապետականի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ն, Ազգային ժողովում էր։ Թեկնածուն եկել էր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու։

Հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում՝ Արմեն Սարգսյանը, չբացելով փակագծերն, ընդամենը նշեց, որ հանդիպումից բավարարված է և հարգում է ԵԼՔ-ականների տեսակետը, թեև նրանք արդեն հայտարարել են, որ իր թեկնածությանը դեմ են քվերակելու։

Արմեն Սարգսյանը նաև նշեց՝ անկախ նրանց դիրքորոշումից, ինքը շարունակելու է ԵԼՔ-ի հետ աշխատել։

Այնուհետև Արմեն Սարգսյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռևս վարչապետ աշխատած ժամանակներում՝ մշտապես աշխատել է լրագրողների հետ, լրագրողներն իր շատ լավ բարեկամներն են, և շեշտեց, որ Ազգային ժողովի նախագահն իրեն սպասում է և երկար զրույց լրագրողների հետ չի կարող ունենալ։

Արմեն Սարգսյանից լրագրողները փորձեցին հետաքրքրվել նախագահի թեկնածու դառնալու համար Սահմանադրությամբ պահանջվող տարիքային ցենզի մասին։ Թեկնածուն ներկայացեց Մեծ Բրիտանիայում իր քաղաքացիություն ստանալու գործընթացը և նշեց, որ քաղաքացիության մասին հարցի վերաբերյալ արդեն երկար խոսել է և առաջարկեց հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել իր գրասենյակ։

Թեկնածուն հասցրեց պատասխանել Հայաստանում քաղբանտարկյալների մասին հարցին՝ նշելով, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։

Արմեն Սարգսյանը լրագրողներից շնորհակալություն հայտնելով, շտապեց հեռանալ՝ անպատասխան թողնելով մի շարք կարևոր հարցեր։

Նշենք, որ Սարգսյանի դեմքից լրագրողների հետ զրույցի ողջ ընթացքում ժպիտն անպակաս էր, և այդ նույն ժպիտով էլ հեգնում էր իրենց ուղղված որոշ հարցերի պատասխանելիս, իսկ որոշներն էլ պարզապես չլսելու էր տալիս։

Ինչևէ՝ Արմեն Սարգսյան-լրագրողներ հանդիպումը խոստումնալից է։ Հուսանք՝ հաջորդ հանդիպման ժամանակ նա առավել մեծ կենտրոնացվածությամբ կպատասխանի իրեն ուղղված հարցերին՝ առանց շտապելու և առանց հարցերը դիվանագիտորեն շրջանցելու։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *