Դուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով

timthumb (2)

«Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության: Դուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով: Կամ, որ ասում եք՝ ամեն ինչ հապճեպ է արվում, բա էն, որ երեկոյան գաղտնի, հապճեպ նիստ էիք հրավիրում, առանց լրագրողների քվեարկում էիք, հապճե՞պ էր, թե՞ չէ»,- ԸՕ նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե այսպես աշխատելով, երկիրը վտանգի տակ է դրվում, Հայաստանի ժողովրդավարության տակ ական է դրվում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *