«Դուք ասում եք գնաճը սարսափելի ա, ես էլ ասում եմ՝ սարսափելի չէ»

timthumb

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Կարապետյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք հնարավոր չէր կանխարգելիչ միջոցառումների դիմել, որպեսզի երկրում թանկացումների առումով չստեղծվեր այն իրավիճակը, որը ստեղծվել է:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետ Կարապետյանը բերեց վիճակագրական թվեր, ըստ որոնց, Հայաստանում գնաճը սարսափելիի շեմը չի հատել. «Հարցը դնելուց՝ կա մեր օֆիցիալ  գնահատականը: Կա գնաճը հաշվելու բանաձև»:

Անդրադառնալով գազի, բենզինի և դիզվառելիքի թանկացմանը՝ Կարապետյանը նշեց, որ բենզինը թանկացել է ընդամենը 20 դրամով, մինչդեռ մեր հարևան Վրաստանում այն ավելի թանկ է: «Բենզին օգտագործողն ունի այլընտրանք, կարող է գազ օգտագործել: Գազը թանկացել է 25 դրամով և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին: Լավ չի եղել, որ թանկացել է, բայց 150-200 դրամը նոր պահանջ չի ներկայացնում, այս գնով մենք շուկայում էլի ենք աշխատել: Դիզելային վառելիքի ակցիզային հարկը նվազեցրել ենք և այս պահին գինը որոշվում է հին ավելացված արժեքի չափով, իսկ այն օգտագործվում է բիզնեսի համար, որը եկամուտ է ստանում: Միակ տեղը, որտեղ դիզվառելիքի թանկացումը կարող է բեռ լինել՝ գյուղատնտեսության ոլորտն է:  Գյուղնախարարությունն էլ հաշվարկ է արել: Այս պահին քննարկում ենք տարբերակներ, օրինակ՝ սուբսիդիան»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը որևիցե լուրջ խնդիր այս երեք ապրանքների համար չի տեսնում: 

«Դուք ասում եք գնաճը սարսափելի ա, ես էլ ասում եմ՝ սարսափելի չէ»: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *