ԱԺ հերթական քառօրյայում այսօր քննարկման դրվեց ՀՀ կառավարության եւ Մոլդովայի կառավարության միջեւ կնքված՝ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը վավերացնելու հարցն էր:
Հիմնական զեկուցող, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայն փոփոխված Սահմանադրության, Խորհրդարանը համաձայնագիրը պետք է հաստատի օրենքով: «Բոլորս տեղյակ ենք, որ ԱՊՀ շրջանակներում գործում է առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների դրույթը: Սակայն, արդեն ձևավորվել է պրակտիկա, որ ԱՊՀ անդամ պետությունները նման երկկողմ համաձայնագրեր են ստորագրում»,- ասաց Քոչարյանը:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց փոխարտգործնախարարին` ինչքանո»վ է այս միգրացիոն նախաձեռնությունն առնչվում ՀՀ քաղաքացիների հետ՝ այլ երկրներում, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների արտաքսման հարցը լուծելու համար. «ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին արտաքսել ասեմ, թե մուտքի հնարավորություն չտալը, դեպորտացիայի ենթարկելու հարցը հիմա շատ հրատապ է: Դրա հետեւանքով հարյուրավոր ընտանիքներ կիսված են, մի մասը դեպորտացիայի է ենթարկվել, հնարավորություն չունի ընտանիքին միանալու, այս համաձայնագիրն ինչքանո՞վ կօգնի եւ դուք ի՞նչ եք մտածում այդ քաղաքացիներին օգնելու համար»:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ գրասենյակն արեւելյան գործընկերության շրջանակներին, եվրոպական երկրների հետ վիզաների դյուրացման խնդրին է անդրադառնում, այնպես որ, այս ծրագիրն այդ խնդրի հետ չի առնչվում:
Քոչարյանի դիտարկմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Ըստ էության, միսիան վերաբերում է դեպորտացիայի ենթարկված աղաքացիներն, ուստի կարո՞ղ եք ասել, թե եվրոպական երկրներից և ՌԴ-ից քանի քաղաքացի է դեպորտացիայի ենթարկվել և ի՞նչ է անում ՀՀ Կառավարությունը՝ այդ քաղաքացիների համար»:
Պատգամավորի հացադրումներին ի պատասխան, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Տվյալ պահին թվեր չեմ կարող ասել, դրանք հետո կարող եմ տրամադրել, իսկ ինչ վերաբերում է դեպորտացիային, ապա ամեն ինչ կարգավորվում է երկրների միջև»: