Դպրոցներին սնունդ են մատակարարում առանց սանիտարական անձնագրերի

timthumb (4)

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանվել է, որ սննդամթերքի փոխադրումը սեպտեմբերի 1-ից պետք է իրականացվի տվյալ ոլորտի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով: Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալն  այս ամսվա սկզբից դարձավ պարտադիր նորմ:

Օրենքը գրվեց սևով սպիտակի վրա, սակայն պարզվում է՝ Արտաշատի դպրոցներին սննդամթերք է մատարակարում այնպիսի ընկերություն, որը չի պահպանում օրենքով սահմանված պարտադիր նորմերը:

Մասնավորապես, Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցին սննդամթերք մատակարարող ԷՄՄԱ ընկերությունը սեպտեմբերի մեկի դրությամբ չի ունեցել և մինչ օրս էլ չունի սանիտարական անձնագիր: Դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց. «Այո՛, դպրոցին սննդամթերք մատակարարող «Էմմա», ընկերությունը դեռ չունի պահանջվող փաստաթղթերը: Սակայն ընկերությունից մեզ խնդրել են իրենց ժամանակ տալ: Նշել են, որ մոտ օրերս՝ մեկ-երկու օրից, փաստաթղթերը պատրաստ կլինեն»:

Գրեթե նույնանման պատասխան տվեցին նաև Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցից: Հաստատության տնօրեն Մարգուշ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են, որ դպրոցին սննդամթերք մատակարարող ընկերությունը չունի համապատասխան փաստաթղթերը, սակայն նրանց տվել են ժամանակ թերությունը վերացնելու համար.««Էմմա» ընկերությունից մեզ խնդրել են իրենց տրամադրել 20 օր ժամանակ: Այս ընթացքում իրենք ձեռք կբերեն համապատասխան սանիտարական անձնագիր, ավտոմեքենաները կհամապատասխանեցնեն պահանջվող նորմերին, կէմալապատեն, որից հետո կշարունակեն սննդի մատակարարումը»: 

Նշենք, որ դեռեւս ամիսներ առաջ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ 300 հազար դրամով կտուգանվի այն տնտեսվարողը, որը մինչեւ սեպտեմբերի 1-ը չի ունենա սանիտարական անձնագիր՝ սահմանելով նաև Երևանում և մարզերում տրամադրվող սանիտարական անձնագրերի տրամադրման ժամկետները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *