Դրոշ այրելով, դպրոցականներին հայհոյանք սովորեցնելով, տանկի մոտ լուսանկարվելով հայկական պետականություն չենք հզորացնում. Արամ Մանուկյան

d037ca30da6b987816aca8fb61fa108a-472x265

Արամ Մանուկյանն այն կարծիքին է, որ ցեղասպանության հարցից խոսելուց առաջ պետք է խոսել պատմության այն սխալների մասին, որը տարիներ շարունակ կրկնում են Հայաստանի իշխանությունները. «Այս օրերին ողորմալ համաշխարհային հասարակությունից ցեղասպանության ակտի ճանաչում՝ սխալ մի բան է: Մեր սերունդներն այդպես էլ չկարողացան ցեղասպանությունը ճանաչել տալ աշխարհին և, հետևաբար, քանի որ դա չենք կարողացել անել, այդ ճանաչումը մուրալը թուլության նշան է»:

 

Արամ Մանուկյանը ցեղասպանության 102 տարելիցի օրը խոսեց հայկական պետականության թուլությունից, որը դառնում է սեփական հայրենակիցներից ազատվելու տարբերակ. «1,5 միլիոնի համար ենք այսօր սգում, իսկ այն սպիտակ եղեռնը, որն իրականացնում է մեր իշխանությունը, դրա համա՞ր ինչ կասեք: 2 միլիոն հայ այսօր իր հայրենիքում չէ, սա կոպտագույն և պատմական սխալ է: Թուրքիայից մի հարցրեք.այն 1,5 միլիոնը Թուրքիան արեց, իսկ այն 2 միլիոնի՞ն ով հեռացրեց երկրից: Հայաստանը հիմա էլ ցեղասպանվում է»:

 
ԱԺ Պատգամավորի համոզմամբ՝ կրթական համակարգը նույնպես սխալ է գործում՝ հող չստեղծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. «Դրոշ այրելով, դպրոցականներին հայհոյանք սովորեցնելով, տանկի մոտ լուսանկարվելով հայկական պետականություն չենք կառուցում և հզորացնում: Մեզ ուժեղություն է պետք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *