Դրվագներ «բյուջե լափելու» գործընթացից

timthumb (3)

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշել է պետական միջոցները տնտեսել գյուղացու հաշվին: Խոսքը պետական աջակցության շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող ազոտական եւ կալումիական պարարտանյութի մասին է: Եթե նախորդ տարիներին գյուղացիները մեկ պարկ պարարտանյութը գնում էին 6000 դրամով, ապա հիմա նրանք այն ձեռք կբերեն 7000 դրամով: Պարզվում է` գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդիայի այն չափը, որը պետք է հատկացվեր պարարտանյութի համար, տնտեսել է: Այս օրերին Գյուղնախարարությունում նախապատրաստական ակտիվ քննարկումներ ու նիստեր են տեղի ունենում: Շատ դժվար է որեւէ պաշտոնյայի ազատ գտնել: Նրանք խիստ մտահոգված տոնով հայտնում են, որ նախարարի մոտ հիմա սկսվելու է հերթական քննարկումը, եւ ավելի հարմար է` աշխատեն, քան թե այդ մասին խոսեն: Իսկ գյուղացու մոտ այն տպավորությունն է, թե այդ նախարարությունն իրենց հետ ընդհանրապես գործ չունի: Դժվար էլ իմանանք, թե այդ ի՞նչ ավելի կարևոր գործի վրա է Իգնատի Առաքելյանը պատրաստվում ծախսել, կամ էլ արդեն ծախսել է տնտեսված գումարը:

Բոլոր երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է սուբսիդավորման միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ի գյուղատնտեսության 20-25 տոկոսը կազմում են սուբսիդիաները, Եվրամիության բյուջեի գրեթե կեսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, քանի որ այս ճյուղն ի սկզբանե ռիսկային է: Սակայն  մշակումը խրախուսելու համար միայն սուբսիդավորումը բավարար չէ, հարկավոր է ոռոգման ցանցի բարելավում, դրսից բարձրորակ սերմացուի ապահովում, ցորենի նվազագույն գնի սահմանում, որպեսզի գյուղացին իրեն պաշտպանված զգա, որ տեղական ցորենի գինը չի գերազանցի դրսից ներմուծածինը: Կառավարությունը դեռ այս խնդիրներին օպտիմալ լուծում չի առաջարկել, մի բան էլ ամբողջությամբ չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Ստեղծված իրավիճակում, կառավարության կողմից մեկ դրական քայլ, այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել: Վերջին առնվազն 5-6 տարիներին պետական այս արտոնյալ ծրագրի եզակի շահառուները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ընկերություններն էին: Այս տարի, սակայն, պարարտանյութի մատակարարը փոխվել է: Կառավարության փետրվարի 22-ի նիստում ընդունված որոշմամբ, «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում 285 մլն դրամ սուբսիդիա է տրամադրվելու ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ին: Տեսականորեն իհարկե չի բացառվում, որ դիզվառելիքի մատակարարման մրցույթում հաղթող  ճանաչվի նույն «Ֆլեշ» ընկերությունը, բայց ամեն դեպքում, փաստն ինքնին, որ գոնե մրցույթ է հայտարարվել, արդեն իսկ առաջընթաց է:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *