Ե՞րբ են ազգային հերոսի կոչմանն արժանանալու Սամվել Ալեքսանյանը և Սամվել Կարապետյանը

timthumb (7)

Երեկ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը մի շարք պետական պարգևներ է շնորհել: Մասնավորապես՝ նախագահի հրամանով ՀՀ Ազգային հերոսի կոչմանն է արժանացել Էդուարդո Էռնեկյանը: ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումներ են շնորհվել Սիրուշոյին, Արամեին, Մկոյին, Հայկ Մեսրոպյանին: Ի դեպ, չնայած ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալու համար իրենց պատեպատ խփող մարդիկ բավական ապահովված են, բայց դե, շատ են ուզում, որ պետության հաշվին լինի իրենց թաղումը (Աստված երկար կյանք տա նրանց): Այդ կոչման միակ առավելությունը դա է՝ ձրի թաղումը (ժողարտիստի կոչում ստացածների մեծ մասին ժողովուրդը չի էլ ճանաչում): Ինչևէ:

Հերոսի կերպարի վերաբերյալ մարդկանց տարբեր շերտերի մոտ պատկերացումները տարբեր են։ Օրինակ՝ ինչ-որ մեկի համար օլիգարխն է հերոս, որը կարողացել է ժողովրդին թալանել, նրա հաշվին հարստանալ, իսկ մյուսի համար՝ Եռաբլուրում պառկած տղան է հերոս։ Այսպիսի մի ասացվածք կա. «Ասա՝ ով է ազգիդ հերոսը, ասեմ՝ ինչպիսին է ազգդ եւ ինչ ճակատագիր է ունենալու»։ Սերժ Սարգսյանն իր ընտրությամբ կարծես թե մեր ազգին անչափ տխուր ճակատագիր է գուժում: Հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով, հերոսության չափման որ սանդղակով է առաջնորդվել Սարգսյանը՝ Էդուարդո Էռնեկյանին շնորհելով Ազգային հերոսի կոչում: Հիմնավորման մեջ ասվում է՝ «Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար»: Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա մեր հայրենի, հարազատ օլիգարխները ոչ պակաս ավանդ են ունեցել երկրի շենացման ու բարգավաճման գործում: Գուցե Ազգային հերոսի կոչում էլ շնորհվեր Սամվել Ալեքսանյանին՝ շաքարի մենաշնորհի համար, կամ Սամվել Կարապետյանին՝ էներգետիկ ոլորտի մենաշնորհի համար, ի վերջո՝ ցանկն ամբողջական չէ, հայրենի օլիգարխների թիվը շատ ավելին է…

Երևի թե բոլորս հիշում ենք՝ մայրաքաղաքի Մաշտոցի 52 հասցեում գտնվող հյուրանոցի դեմ-դիմաց երկար տարիներ կանգնած էր Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշաքար-խաչքարը: Այժմ  այնտեղ բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում, և կառուցողները որոշել են ձեռքի հետ հանել հուշաքարն ու շինարարական աղբի հետ մի կողմ նետել: Ասվածն ինչ է՝ հերոս լինելը լավ բան է, բայց երբ սկսում է խանգարել, ասպարեզից հեռացնում են…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *