Ե՞րբ կբարձրանան թոշակներն ու աշխատավարձերը, Ուրիխանյանի հարցը ̀ Փաշինյանին

timthumb (6)

Այսօր̀ հունիսի 7-ին, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացված նոր իշխանությունների կառավարության ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը ներակայացրեց կառավարության ծրագիրը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին:

Թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել ՊԵԿ-ի և կառավարության առաջ՝ էականորեն ավելացնել պետական եկումտները և դա պետք է տեղի ունենա երկու հիմնական գործոնի հաշվին. առաջինը՝ ստվերի կրճատում և օրինականության ապահովում, երկրորդը՝ այսուհետ գործարարները ՀՀ-ում ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորություններից և հույս ունենք, որ այդ միջոցները կներդրվեն տնտեսության մեջ և այդպիսով անուղղակիորեն կնպաստեն պետական եկամուտների ավելացմանը: Հույս ունենք, որ մյուս տարվա բյուջեում կնախատեսենք աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումը»,- ասաց Փաշինյանը:

Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանին հարց տվեց նաև տեղեկատվական ազատության, քարոզչական մեխանիզմների վերաբերյալ: Ըստ Ուրիխանյանի, ինքը նախորդ իշխանությունների սև ցուցակի մեջ համար 1-ն է եղել, որին արգելված է եղել լուսաբանել պետական լրատվամիջոցներով անգամ պետական գործունեություն իրականացնելիս, ո՞նց է այս հարցը լուծվելու:

«Պարո՛ն Ուրիխանյան, ես Ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սև ցուցակը և գտնելու դեպքում՝ տեղում ոչնչացնել, վառել այդ սև ցուցակը, որպեսզի այն այլևս գոյություն չունենա»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *