Եթե ԵՏՄ-ն չլիներ՝ միջնադարյան այդ զենքերով ինչպե՞ս էին կռվելու. Արմեն Ռուստամյան

timthumb (7)

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի համար վարչապետի թեկնածուի պաշտոնում ով կլինի՝ կարևոր չէ, քանի որ իրենք անձերով պայմանավորված ընտրություն չեն անելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռոստամյանը:

«ՀՅԴ-ն պաշտպանելու է կոալիցիոն գործընկերոջ վարչապետի թեկնածուին, և քանի որ մենք կնքել ենք կոալիցիոն հուշագիր, ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք չունի: Ով կլինի այդ մարդը, մեզ համար կարևոր չէ, կարևորը՝ կարողանա էդ գործը նորմալ անել: Իսկ այդպիսի մարդիկ շատ կան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Վարչապետի հավանական թեկնածուի հարցի քննարկումից բացի, լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի ՀՅԴ-ն «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագծի վերաբերյալ. Մենք դեմ ենք, Հայաստանն ունի անվտանգության մեկ երաշխավոր, դա ՀԱՊԿ-ն և ԵՏՄ-ն են: Մենք այլ տարբերակ չունենք:

Դիտարկմանը, որ Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ այդ կառույցները մեզ համար անվտանգության երաշխավոր չդարձան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. եթե ԵՏՄ-ն չլիներ՝ միջնադարյան այդ զենքերով ինչպե՞ս էին կռվելու:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *