Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի. Լևոն Մնացականյան

timthumb (3)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դրական է գնահատում. «Հրադադարի խախտումներ լինում են, բայց միայն հրաձգային զինատեսակներից: Այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան և վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատարը:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը՝ նշեց. «Առաջին տեղում պաշտպանությունն է, որից հետո` մնացածը: Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի»,-ասաց ՊԲ հրամանատարը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *