Եթե հացահատիկի ներկրման արգելքի որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք որպես երկիր․ Էդմոն Մարուքյան

timthumb (2)

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն արեց կապված Վրաստանից Հայաստան հացահատիկի վերգետնյա ճանապարհով ներմուծման արգելքի հետ։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ խոսել է տրանսպոտային ընկերությունների հետ և նրանք նշել են, որ հաշվարկներում մեկ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա հացահատիկը, եթե միայն Փոթիով գա։

«Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց կա։ Թե ինչ հարց է՝  Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություն ենք, և Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով։ Եթե սեպետեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք որպես երկիր։ Առանց այն էլ հացը թանկացել  է Ռուսատանի հացահատիկի թանկացման հիմքով, հիմա կարող է թանկանալ արդեն Վրաստանի վերգետնյա տրանսպորտով ներմուծվելու թանկացման հիմքով»,-ասաց Մարուքյանը։

Դրան ի պատասխան ԱԺ փոխնախագահ, Հայասատան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատրաստվում են սեպտեմբերին պաշտոնական այց կատարել Վրաստան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։

«Խորհրդարանն իր իրավասությունների մեջ ամեն ինչ կանի, բայց կարծում եմ՝ այստեղ նախ և առաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցնիչները»,-ավելացրեց Շարմազանովը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *