Եթե տղամարդը մի հատ սիլլա է տվել կնոջն, անիմաստ է նրան դրա համար պատասխանատվության ենթարկելը. Կնյազ Հասանով

timthumb (1)

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովի բնորոշմամբ՝ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը կարիք ունի լայն հասարակական քննարկման, ինչն էլ կհանգեցնի նրան, որ վիճելի հարցեր այս նախագծի վերաբերյալ չեն լինի այն ժամաանակ, երբ այն քննարկման կդրվի Ազգային ժողովում:

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է համարում, որ ընտանիքում բռնության դիմողը մեկուսացվի հասարակությունից, պատգամավորը պատասխանեց. «Այս հարցը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից. եթե, ասենք, տղամարդը մի հատ սիլլա է տվել կնոջը կամ տղային դաստիարակչական նպատակով, անիմաստ է նրան դրա համար պատասխանատվության ենթարկել, իսկ եթե, ասենք, կինը կամ նրա երեխաներն ապրում են մի ընտանիքում, որտեղ տղամարդը հարբեցող է և անընդհատ ծեծում և բռնության է ենթարկում և՛ կնոջը, և՛ երեխային, ապա իհարկե, նա պետք է մեկուսացվի և պատասխանատվության ենթարկվի»:

Խոսելով Հայաստանի քրդական համայնքում այս նախագծի վերաբերյալ ծավալված քննարկումների մասին՝ Կնյազ Հասանովն ընդգծեց, որ համայքնում մեծ է այս նախագծի սուր քննարդատների թիվն, ովքեր կարծում են, որ ընտանեկան հարաբերությունների կարգավորման հարցում այլ մարդկանց ներգրավվումը միայն կարող է քանդել այդ ընտանիքը. «Քրդական և հայկական մենթալիտետին հարիր չի կնոջը բռնության ենթարկելը, և մեր համայնքում բացի նախագիծը քննատատողներից կան նաև կողմ կարծիքներ արտահայտողներ, ովքեր կարծում են, որ բռնարարին օրենքով պետք է պատժել»:

Ճշտող հարցին՝ որքանո՞վ է ճիշտ բռնության ենթարկված կնոջը տեղավորել ապաստարանում, արդյո՞ք սա չի դառնա շատերի համար սոցիալական խնդիր լուծելու տարբերակ, կնյազ Հասանովը պատասխանեց. «Դե, ապաստարան կտեղավորեն միայն նրանց, ովքեր համաձայն կլինեն: Այնպես չէ, որ բոլորին տանելու են ապաստարան»,-նշելով, որ հույս ունի, որ օրենքով կկարգավորվի այլ նպատակով ապաստարանում հայտնվելու փորձերը:

Հիշեցնենք, որ ըստ առաջարկող նախագծի՝ ընտանեկան բռնության զոհերին, նրանց ընտանիքի անդամներին` իրենց համաձայնությամբ անհատույց ապահովում է բնակելի տարածքով` համալրված համապատասխան անվտանգության համակարգով, հոգեբանական իրավաբանական խորհրդատվությամբ, սոցիալական օգնությամբ:

Հավելենք նաև, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դնում նաև բռնության երկու տեսակների անվանումներ, ըստ որի, բռնությունն այսուհետ կարող է լինել նաև ֆիզիկական և հոգեբանական:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *