«Եթե 90-ականների սկզբին Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է»

timthumb (4)

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ, Երևանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ:

Ուրեմն ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում(կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը, կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը և կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն:

Եթե 90-ների սկզբին` պատերազմի և փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սահակաշվիլին»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *