ԵԼՔ-ի հաղթանակը՝ Վանաձորում. ՍԴ-ն որոշում կայացրեց

timthumb (2)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանը քննում է  «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որով առաջարկվում է Վանաձորի ավագանու հրավիրած նիստերն անվավեր համարել, քանի որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացրել՝ չպահպանելով օրենքի տառը:

Սամանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանն, ընթերցելով դատարանի վճիռը, նշեց, որ ելնելով գործի քննությունից, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում այն նորմը, որի հիման վրա էլ Վանաձորում ավագանին նիստեր է գումարել: Հետևաբար, ՍԴ  հակասահմանադրական ճանաչեց նաև այն որոշումները, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքում:

Լրագողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորն, անդրադառանալով դատարանի որոշմանը, նշեց, որ իրենց բավարարում է ՍԴ վճիռը՝ այն համարելով պատգամ օրենսդիր մարմնին, որը պետք է փոփոխություններ կայացնի ՏԻՄ օրենքում:

Նշենք, որ ՍԴ այս որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *