ԵԽԽՎ-ում երեկվա կատարվածը փաստում է, որ Հայաստանի նկատմամբ դրական փոփոխություն կա. Շարմազանով

timthumb (4)

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայաստանյան քաաքական կյանքի վերջին օրերի ամենակարևոր զարգացումը համարեց ՀՀ նախագահի այցը ֆրանսիա և Ստրասբուրգ. «Հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, իսկ սպասվող Ֆրանկոֆոնիայի միջոցառման ժամանակ Հայաստանը դառնալու է աշխարհի քաղաքական կենտրոնը: Եվ ՀՀ նախագահը, և Մակրոնը հայտարարեցին, որ ավելի են խորացնելու այդ հարաբերությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շարմազանովը՝ ներկաներին հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումը՝ մշտապես Հայաստանի կողքին լինելու վերաբերյալ: 

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցի հետ կապված ՀՀ նախագահի  ելույթներին՝ Շարմազանովը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը հստակ հայտարարել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Խոսելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի գլխավոր մեսիջների և նախագահին ուղղված հարցադրումների մասին,  ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԵԽԽՎ-ում երեկվա կատարվածը փաստում է, որ Հայաստանի նկատմամբ այդ կառույցում առկա է դիրքորոշման դրական փոփոխություն, ինչը չկար տարիներ առաջ:

Ըստ Շարմազանովի՝ այդ դրական դինամիկայի պատճառը Հայաստանում կատարվող այնպիսի փոփոխություններն են, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարն ու եվրաասոցացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հարցին՝ արդյո՞ք այս գիշեր ադրբեջանական կողմի դիվերսիան կապված է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի՝ ադրբեջանցի պատվիրակին տված պատասխանով, Շարամազանովը պատասխանեց. «Ադրբեջանը ցանկացած լուրջ միջազգային այցելությունից հետո պատասխանում է սադրանքով: Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական հարաբերությունների, իրենք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը: ՀՀ նախագահը նշեց, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը պետք է օգնի դուրս գալ մաքսիմալիստական վիճակից, բայց անհնար է, որ օգնեն մեկին, ով չի ուզում դա: Ադրբեջանը դարձել է իր ռասիստական հայատյաց քաղաքականության զոհը»,-ասաց էդուարդ Շարմազանովը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *