Եկել է հաշվետվությունների ժամանակը

timthumb (7)

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը՝ նշելով, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տրվել էր թվով շուրջ 260 հանձնարարական:

Վարչապետը նշեց, որ քանի որ տրված հանձնարարականները կարևոր են եղել, ապա պետք է մեկ շաբաթվա մեջ Կառավարության աշխատակազմ  ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այդ աշխատանքներին պետք է մասնակցեն նաև հանրապետական գործադիր մարմինները:

Քանի որ հանրապետական գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին հանձնարարել էինք ամփոփել 8 ամիսն ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականը նաև ուղղում ենք ՀՀ մարզպետներին՝ մինչև ամսվա վերջ՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հանրությանը ներկայացնել հաշվետվություն», — ասաց վարչապետը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *