ԵԿՄ-ում կռիվ է ընկել․ ներքին խմորումները նոր ընթացք են ստանում

timthumb (4)

Երկրապահ կամավորական միությունում ներքին խմորումները նոր ընթացք են ստանում։ Հոկտեմբերի առաջին կեսին տեղի ունենալիք ԵԿՄ համագումարին ու նախագահի ընտրություններին ընդառաջ՝ ակտիվ պայքար է մղում նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Մինչդեռ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին հեռացնելուց հետո, մեծ մասը հաջորդ ղեկավար էր տեսնում ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Զավենի Սարգսյանին՝ թե՛ նրա համար, որ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայրն է, թե՛ ունեցած մաքուր անցյալի․ այս կարծիքին է նաև ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը։

ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրները հայտնում են, որ Արամ Սարգսյանը նեղսրտել է Սասուն Միքայելյանի նպատակներից, քանի որ շատերն իրեն են տեսնում ԵԿՄ նախագահ, իսկ Սասուն Միքայելյանն էլ, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, երկակի խաղ է խաղում՝ մամուլում անընդհատ հայտարարելով, թե իբր ԵԿՄ նախագահ դառնալու նկրտումներ չունի և թող իր թեկնածությունն առաջադրող տղաները «մի փոքր էլ համբերեն»։

Այս համատեքստում կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս. մեզ փոխանցեցին, որ Սասուն Միքայելյանին այս քայլերը հուշում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, իսկ թե ինչու, պատասխանը պարզ է՝ առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, իսկ ԵԿՄ-ն հզոր կառույց է թե՛ իր ընտրազանգվածով, և թե՛ իր ռեսուրսներով։ Իսկ Սարոյանի և Միքայելյանի ընկերական կապը տասնյակ տարիների վաղեմություն ունի։ Ավելին՝ նրանք Արամ Սարգսյանին 2000 թվականի մի քանի ամսվա վարչապետական պաշտոնի դադարեցումից հետո լքեցին։ 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *