Ես ինքնասիրության տեր եմ, ես չեմ կարող դառնալ կառավարվող ինչ-որ մեկը․ Ալիկ Սարգսյան

timthumb (1)

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությունը ստորագրած ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը հակառակ կարծիք է արտահայտել հանուն պետության անվտանգության։

«Ես առաջնորդվել եմ իմ ժողովրդի շահերից բխելով։ Նոր վարչապետի առաջադրմանը և քվեարկությանը չմասնակցելը իմ անձնական որոշումն է․ կուսակցությունը ,չեմ կարծում, որ ինձ հակառակում համոզի, որ ես այնպիսի քայլի գնամ, որ երկրում իրավիճակը խանգարվի և տարբեր խավերի մարդկանց բախում տեղի ունենա»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նախկին ոստիկանապետը կոչ է անում բոլոր կուսակիցներին՝ իր որոշմանն այլ ենթատեքստեր չտալ. ինքն առաջնորդվել է խղճի թելադրանքով, իսկ եթե իր կարծիքին բռնանան՝ կքննարկի կուսակցությունից դուրս գալու նպատակահարմարությունը։

«Ես սպասում եմ քաղաքական զարգացումների ավարտին։ Երբ որ ամեն ինչ կհանդարտվի, իմ կարիքը կուսակցությունը կունենա, կնստեմ, իրենց հետ կխոսեմ. միգուցե մի քիչ էլ իմ կարծիքը կլսեն։ Եթե էլի չեն լսի իմ կարծիքը՝ ես ինքնասիրության տեր եմ, ես չեմ կարող դառնալ կառավարվող ինչ-որ մեկը։ Եթե փորձեն բռնանալ իմ մտածելակերպի վրա, եթե ուղղորդեն ինձ անել մի բան, որ չի բխում ժողովրդի շահերից, ես հաստատ ժողովրդի կողքին կապրեմ»,-նշեց Սարգսյանը։

Ալիկ Սարգսյանը նշեց նաև, որ չի պատրաստվում իր տարիների ստեղծածն ինչ-որ սխալ որոշման համար «ջուրը գցել», ինքն ամոթանքի արժանի չէ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *