«Ես շատ գիտե՞մ՝ ովքեր են. ճոյտականների մի խումբ էր հավաքվել». Մանվել Գրիգորյանը՝ Էջմիածնի դանակահարության դեպքի մասին

timthumb

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր եկել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Լրագրողները հետաքրքրվեցին նրա կարծիքը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Մանվել Գրիգորյանն ասաց, որ վարչապետ Սերժ Սարգսյանն իմաստուն որոշում կայացրեց եւ չկրկնեց իր 2 նախորդների սխալը,-

Բա որ մի բան լինե՞ր:

-Ի՞նչ լիներ:

-Բա որ ուժ կիրառվեր:

-Այսինքն՝ Մարտի մե՞կ:

-Նման մի բան:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ տեղյա՞կ է էջմիածնում դանակահարության դեպքի մասին: Մանվել Գրիգորյանն ասաց, որ տեղյակ է, առավոտյան այցելել է վիրավոր երիտասարդին, իսկ թե  ովքեր են այդ ամենի հեղինակները, միայն ենթադրել կարող է.

«Ես շա՞տ գիտեմ՝ ովքեր են. ճոյտականների մի խումբ էր հավաքվել: Առհասարակ, ես կարծում եմ, որ ով իր գործը լավ չի անում, այ իսկականից թուրք ա,-եզրափակեց Մանվել Գրիգորյանը»:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *