Ես պատիֆոն չեմ, երբ խոսում եմ՝ ձայնդ կտրի՛. Լևոն Իգիթյան

timthumb (2)

«Ես խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիրներին՝ Երևանի մասին խոսելիս պատրաստվել: Հարց տվողներին եմ ուզում հարցնել, իսկ դուք ի՞նչ եք արել ձեր ամբողջ կյանքի ընթացքում Երևանի համար: Ձեր կոնսուլտատները շատ թույլ ճարտարապետներ են, ովքեր Երևանի համար ոչինչ չեն արել: Ինձ թվում է՝ ես Ադրբեջանում եմ նստել, էս ի՞նչ դեստրուկտիվ մոտեցում է: Պարո՛ն քաղաքապետ, ես հույս ունեմ, որ այստեղ նստած այս  քաղաքական գործիչները երբեք այս կոչումներին չեն արժանանա»,-այսօր Երևանի ավագանու հերթական նիստում նման տեսակետ հայտնեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն՝ անդրադառնալով Երևանի մի շարք քաղաքացիներին կոչումներ շնորհելու որոշմանը դեմ արտաայտվող՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների տեսակետներին:

Իգիթյանի այս դիտարկմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ ավագանու կին անդամները հակադարձեցին՝ նրան  խորհուրդ տալով կնոջ հասցեին նման ձևակերպումներ չհնչեցնել՝ շեշտելով, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը հավանաբար միայն Լևոն Իգիթյանն է արժանի:

«Ես պատիֆոն չեմ, երբ որ խոսում եմ՝ ձայնդ կտրի՛»,-հակադարձեց Իգիթյանը՝ թեժ պահելով ավագանու այսօրվա նիստը:

Հիշեցնենք, որ այս նիստի ընթացքում Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել եւ հաստատել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի նաև կինոյի եւ թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *