Ես պատրաստ եմ թողնել ամբիոնի վարիչի պաշտոնը, եթե օրենքի հակադրություն լինի. Միքայել Մելքումյան

timthumb (4)

Երեկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի դադարեցման խնդրով՝ հիմնավորելով, որ վերջինս, լինելով ԱԺ պատգամավոր, միաժամանակ հանդիսանում է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կամակերպման ամբիոնի վարիչ։

Այս առիթով Slaq.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ և փորձել պարզել մանրամասներ․ «Ամբիոնի վարիչը համարվում է գիտամանկավարժական մասնագիտություն։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ Աժ պատգամավորի պաշտոնը պետական-քաղաքական պաշտոն է, և ինքը կարող է զբաղվել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքով։ Այս առումով պաշտոնական դիրքորոշում կա, որ մեկը մյուսին չի հակասում։ Հանրապետությունում բազմաթիվ մարդիկ զբաղեցնում են այդ պաշտոնը և այլ աշխատանքով են զբաղվում»։

Միքայել Մելքումյանը ընդգծեց նաև, որ ԱԺ պատգամավորի աշխատանքը ժամային ռեժիմով սահմանափակված չէ, այսինքն՝ օրենքի որևէ հակադրում չկա․ «Ես որևէ բանի կառչած չեմ, իմ կուսակցության ծրագիրն եմ իրականացնում, 2012թ.-ից պատգամավոր եմ, եթե կլինեն իրավական հակասութուններ, ապա ես պատրաստ եմ թողնել ամբիոնի վարիչի պաշտոնը, բայց գործող կարգի համաձայն՝ այս համատեղելիությունը լրիվ տեղավորվում է օրենքի սահմաններում։ Ես նվիրված եմ իմ գործին, փորձառու պատգամավոր եմ, որևէ հակադրություն այստեղ չեմ տեսնում»,-նշեց պատգամավորը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *