Երանոսի գյուղապետը հրաժարական է տվել

timthumb (3)

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն՝ խնդրելով դադարեցնել իր լիազորությունները առողջական ոչ բավարար վիճակի պատճառով:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը,Երանոս համայնքի ավագանին, քննարկելով եւ հարգելով Ապետնակ Մովսեսյանի դիմումը, այն ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարան: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշանակել է Երանոս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Նույն աղբյուրի համաձայն՝ Երանոսի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել համայնքի ավագանու անդամ, թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը: Երանոս համայնքի ղեկավարի ընտրության օրը պարզ կդառնա հարցը ՀՀ կառավարությունում հարցը քննարկելուց հետո: Ապետնակ Մովսեսյանը Երանոս համայնքը ղեկավարել է 2012 թվականից:

Խոսրով Խլղաթյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *