Երբ Ռուսաստանը կհասնի օգնության՝ հայտնի չէ

timthumb

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով:

Այս Մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանում չկա համապատասխան ինքնաթիռ` նմանատիպ խոշոր հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար, ուստի` նախարարը դիմել է գործընկեր երկրի օգնությանը:

«Ռուսական կողմը տվել է համաձայնություն, այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հնարավորինս արագ Ռուասստանից Հայաստան հասնի ինքնաթիռը, բայց թե այն երբ տեղ կհասնի դեռ չեմ կարող հայտնել: Պետք է նշեմ, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ուղղաթիռով երկու անգամ արդեն երկնքից իրականացվել է հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն, ամեն րոպե սպասում ենք ինքնաթիռի ժամանմանը»:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *