Երեկ Նորագավիթում հրազենային վնասվածքներ ստացած «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ

timthumb (12)

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։

Բժիշկները մի քանի պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հրազենային վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել էր մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:

Քաղաքացին՝ 48-ամյա Սամվել Գառնիկի Ավագյանը, «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնՓաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *