Երիտասարդությունն՝ անվիճարկելի առավելություն…

նկմ;լ

Շուտով Հանրապետությունում ՏԻՄ ընտրություններ են, ու, դատելով ամենայնից, այս անգամ դրանք խոստանում են բավական հետաքրքրիր լինել: Այն, որ մեզանում սովորաբար ընդունված է ավելի մեծ ուշադրություն դարձնել նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին, նորություն չէ. ցավոք, հասարակության մեջ մի տեսակ արմատացել է համեմատաբար փոքր մասշտաբների քաղաքական իրադարձությունների վրա չկենտրոնանալու սովորությունն, ինչը, թերևս, խոսում է այն մասին, որ ժողովրդի մեջ կա սխալ մտայնություն, թե տեղական ինքնակառավարման մարմիններն ի զորու չեն սեփական ուժերով հասնել մարդկանց հուզող խնդիրների լուծմանն ու անհանգստացնող երևույթների վերացմանը: Բայց ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձն, երկրում այս առումով բավական դրական տեղաշարժ կա,ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները թևակոխել են էվոլյուցիոն մի նոր, որակապես այլ փուլ՝ տարբեր նախորդներից:

Մասիս քաղաքում ևս, ինչպես և Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում ու շրջկենտրոններում, ինչպես հայտնի է, շուտով ՏԻՄ ընտրույթուններ են, ու չնայած թեկնածուների պակաս չի զգացվում, բայց եթե անկեղծ գնահատելու լինենք նախընտրական մթնոլորտն, ապա, անկասկած, պետք է նշենք,որ որպես քաղաքապետի հիմնական թեկնածու, բացառապես օբյեկտիվ գործոններով պայմանավորված, այժմ դիտարկվում է Դավիթ Համբարձումյանն, ով, լինելով երիտասարդ, ավյունով ու վճռակամությամբ լեցուն, այսօր փաստացի հայտ է ներկայացնում քաղաքի կառավարման մակարդակը մի նոր աստիճանի բարձրացնելու: Ու չնայած որոշ ընդդիմախոսներ որպես հակափաստարկ բերում են նրա երիտասարդ տարիքն ու ունեցած ազգակցական կապերը,սակայն փաստ է,որ այսօր հենց նա է ի վիճակի քաղաքի զարգացումը դնել այնպիսի ուղու վրա,որն անշերջելի կդարձնի քաղաքի հետագա զարգացումը. դրա համար, անշուշտ, նա ունի բոլոր տվյալները, քաղաքը ճանաչում է ներսից:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ մեզանում կա մի սխալ ընդունված կարծիք, ըստ որի՝ քաղաքականությունն ու դրա հետ սերտ առնչություններ ունեցող ոլորտներն երիտասարդների տեղը չեն: Այս առումով, կարելի է ասել,մեր հասարակական մտածողությունը դեռևս սովետական մակարդակի է մնացել, ինչը, սակայն, ոչ մի կերպ արդարացված չես համարի: Բավական է նայել մեր շուրջն ու համոզվել, որ, օրինակ, նույն տեղական ինքնակառավարման մարմիններում քիչ չեն այն երիտասարդ գործիչները, որոնց գործունեությունը միանշանակորեն հաջողված, իսկ որոշ դեպքերում էլ էտալոնային կարելի է համարել. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն՝ ասվածի վառ ապացույց: Գրիգորյանի օրոք քաղաքն այնպիսի վերելք ապրեց, որ նախկինում անգամ այդ մասին մտածելն իսկ էջմիածնեցիների համար խիստ համարձակ ու չարդարացված մի բան կլիներ, ինչն, անշուշտ, վկայում է այն մասին, որ մեր երկրում պետական կառավարման օղակներում բարեփոխումներ ու առաջընթաց ունենալու համար հարկ է չանտեսել պոտենցիալ ունեցող երիտասարդներին ու թույլ տալ նրանց ինքնադրսևորվել պետական համակարգում: Հաջողված կարելի է համարել նաև Արտաշատի ու Գավառի քաղաքապետերի օրինակները, որոնց քաղաքապետերը ևս, ինչպես հայտնի է, ավագ սերնդի ներկայացուցիչներ չեն:

Այնպես որ՝ վստահաբար կարող ենք ասել՝ պետական պաշտոնյաների աշխատանքի էֆեկտիվությունը պայմանավոևրված է ոչ թե այն հանգամանքով, թե ով ում հետ ինչ ազգակցական կապերի մեջ է գտնվում, այլ՝ նախևառաջ անձնական որակներով, հոգատար ղեկավար լինելու մարդու կարողությունով` բաներ, որոնք, անկասկած, բնութագրական են Դավիթ Համբարձումյանին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *