Երկար ժամանակ խոսել է հեռախոսով, հետո լսվել են կրակոցներ. նոր մանրամասներ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանությունից (տեսանյութ)

timthumb

ՌԴ  քննիչները չեն բացառում, որ ազգությամբ հայ գործարար Վաչիկ Աբգարյանի մահվան պատճառ կարող էին լինել նրա բիզնեսի հետ կապված խնդիրները: Այս մասին գրում է life.ru-ն:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները միմյանցից տրամագծորեն տարբեր ձեւերով են ներկայացնում հայ գործարարի սպանությունը:

Ինչպես հաղորդում է Российский Диалог-ը, գործարարի սպանության ամենահավանական վարկածն այս պահին դիտարկվում է պատվիրված սպանութունը: Առավոտյան ժամը 8.00-ին ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել մի տղամարդու ուղղությամբ և փախուստի դիմել: 
Հետաքրքրական է, որ ռուսական TASS-ը, հենվելով իր աղբյուրի վրա, գրել է, որ խոսքն ինքնասպանության մասին է. աշխատանքի վայր ժամանած Վաչիկ Աբգարյանը դուրս է եկել մեքենայից, որը վարել է նրա որդին, շրջանցել է շինությունն ու կրակել սրտին։

Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հայ գործարարն այսօր տևական ժամանակ եղել է իր աշխատասենյակում, երկար ժամանակ խոսել է հեռախոսով, որից հետո լսվել է կրակոցի ձայն:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ հայազգի գործարարը վերջին շրջանում ընկերության գործադիր տնօրենի հետ ունեցել է ոչ մայն անձնական, այլ նաև ընտանեկան խնդիրներ:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *