Երկիրը ծանր վիճակում է. Արաբոյի Մանվելը մասնակցելու է ԱԺ ընտրություններին

timthumb (9)

Քաղաքական ներքին խմորումներին զուգահեռ՝ մի շարք ուժեր ինտենսիվ պատրաստվում են խորհրդարանական առաջիկա ընտրություններին: 

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ «Արաբո» ՀԿ-ի նախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նույնպես պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին: Ավելին՝ վերջինս տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում, այդ թվում՝ Սասուն Միքայելյանի:

«Արաբո» ջոկատի հրամանատարը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները՝ հույս հայտնելով, որ կհաջողի ընտրությունների շեմն անցնելու հարցում. «Ես ու մեր ՀԿ-ի բոլոր անդամներն ուզում ենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Շատ համակիրներ ունենք և վստահ կարող եմ ասել, որ կանգնած ենք այն մարդու կողքին, ով երկիրն այս ծանր վիճակից կփորձի հանել»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ իր թիմն առաջիկայում միանա վարչապետ Փաշինյանի թիմին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, Մանվել Եղիազարյանը չցանկացավ հստակ պատասխան տալ. «Երկիրն իրոք ծանր վիճակում Է ու Փաշինյանն էլ հասարակության ստվար զանգվածի հավատն է վայելում. եթե նա պատրաստ է բարելավել երկրի վիճակն, ապա ես ու իմ թիմն իր կողքին կանգնած ենք»:

Մեր զրուցակցի համոզմամբ, իրենց շանսերի մեծ լինելը մի շարք հանգամանքներից է կախված: «Գիտեք՝ հասարակության մի մասը տարիներ շարունակ գումարների բաժանմանն է սովորել, ու որևէ ուժ արդար ճանապարհով չի կարողացել մտնել ԱԺ: Չգիտեմ՝ առաջիկայում ինչ կփոխվի, բայց իմ հույսը միայն մեր արդարությունն է ու դժվար է կռահել, թե ինչ կփոխվի ժողովրդի մեջ մինչև ընտրություններ»,-մանրամասնեց Մանվել Եղիազարյանը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *