Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 8 տուժած

timthumb (6)

ՌԴ-ում՝ Վրաստանը Ռուսաստանին կապող «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին մարտի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Իրար են բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է «Как дома» հյուրանոց:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *