Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից 3-ը հրաժարվում են մանդատներից

timthumb (3)

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից երեքը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում են գրել: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, որը 15-րդն էր դաշինքի ցուցակում, նշեց, որ մանդատից հրաժարվելը գործառույթներից հրաժարվել չի նշանակում:

«Վաղը դիմումս կներկայացնեմ: Թեև օրենքով չի արգելվում, բայց կարծում եմ, որ պետք է տարանջատված լինի գործադիրի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հրաժարվելով մանդատից, չի նշանակում, որ հրաժարվում են գործառույթներիցս: Եթե շահերի բախում չլինի, պայմանավորվել ենք, որպեսզի օգնեմ դաշինքի անդամներին պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային հարցերում: Այսօր էլ ծրագրավորված աշխատանք ունենք իրականացնելու մեկ հողատարածքի ուղղակի ձեռքբերման հետ կապված»,-ասաց նա:

Դաշինքի ցուցակում  2-րդ համարում ներկայացված վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ևս հրաժարվել է մանդատից. «Քանի որ երկու աշխատանքները միասին անհամատեղելի են, ուստի որոշեցի շարունակել աշխատանքս որպես վարչապետի խորհրդական»,- ընդգծեց վարչապետի խորհրդականը:

Նշենք, որ Երևանի ավագանու մանդատից հրաժարվել է նաև դաշինքի ավագանու ցուցակում 4-րդ հորիզոնականում գտնվող Տրդատ Սարգսյանը, ով նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունն ավագանիում ունի 57 մանդատ:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *