Երևանի բժշկական քոլեջի դուռը կոտրելով, ցուցարարները մտան ներս:
Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջի դռնեը փակ են ուսանողների առաջ: Ցուցարարները կոչ են անում դասադուլ անել: Նիկոլ Փաշինյանը պահանջում է բացել դուռը: Ցուցարարները կոտրելով բացեցին դուռը:
Ցուցարարներն այս պահին գտնվում են Երևանի պետական բժշկական հենակետային քոլեջի շենքում: Նիկոլ Փաշինյանը լսարաններով շրջում է ու դասադուլի կոչեր անում:
Այս պահին դադարեցված է երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում ևս: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում: Փողոցներում ցուցարարները տեղադրել են նստարաններ, աղբամաններ՝ դրանք հանելով իրենց համար նախատեսված տեղերից: