Երևանի մետրոպոլիտենում վերահսկողությունն ուժեղացվել է. ստուգում են քաղաքացիների պայուսակները

timthumb (2)

Երևանի մետրոպոլիտենում այսօր հսկող ոստիկանների քանակը բավականին շատացել է և նրանց կողմից ուժեղացվել է վերահսկողությունը, ինչն էլ քաղաքացիների մոտ անհանգստության ալիք է բարձրացրել:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է Մետրոպոլիտենում ոստիկանների աննախադեպ քանակի պատճառը:

 

Մեզ հետ զրույցում Նինել Վարդանյանը հաստատեց, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ մեծացել է մետրոպոլիտենում իրականացվող հսկողությունը. «Երևան քաղաքի ոստիկանության վարչությունը հարկ է համարել ուժեղացնել հսկողությունը մետրոպոլիտենի կայարաններում՝ կապված Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած կայարանի պայթյունի հետ»:

 

Մեր տեղեկություններով՝ Մետրոպոլիտենում ոստիկանները ստուգում են քաղաքացիների պայուսակները դիտարկմանն ի պատասխան՝ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը պատասխանեց. «Գաղտնիք չէ՝ միշտ էլ ոստիկանները հսկում էին մետրոպոլիտենի անվտանգությունը, պարզապես՝ այժմ ում մոտ կասկած հարուցող ուղեբեռ է նկատվում, ոստիկանները մոտենում են, ստուգում պայուսակի պարունակությունը, որից հետո ներողություն են խնդրում և ճանապարհում: Սա արվում է մեզանից յուրաքանչյուրի ապահության համար»:

 

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, պայթուն էր տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Сенная площадь» կայարանում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունը որոտացել է գնացքի վագոնում:

 

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի տեսանկարահանման սարքերն արձանագրել են տեղի ունեցած պայթյունի հնարավոր կազմակերպչին:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *