Երևանի որոշ փողոցներում 18 մետրանոց ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիներ կլինեն

timthumb (6)

Երևանի որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիներ կստեղծվեն: Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը անհիմն համարեց մտահոգությունը, թե մեծ տեղատար ավտոբուսների շահագործումը կխանգարի երթևեկությանը: Նիկոյանը նման կարծիք հայտնեց փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«18-մետրանոց ավտոբուսների շահագործումը Երևանի երթևեկության համար խնդիր չի առաջացնի: Նախ՝ ուսումնասիրված է միջազգային փորձը: Եվրոպական շատ քաղաքներում նեղ փողոցներում շահագործվում են այդ չափի ավտոբուսներ, և երթևեկության որևէ խնդիր չի առաջանում: Նաև նոր ցանցի անբաժանելի մաս է կազմում որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիների ստեղծումը»,-ասաց Նիկոյանը:

Նրա կարծիքով՝ ցանցի մեկնարկին զուգահեռ պետք է կարողանան հասկացնել, որ հասարակական տրանսպորտը Երևանի փողոցներում պետք է ունենա գերակայություն: «Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այն տեղափոխում է տասնյակ ուղևորներ և փոքր մեքենաների համար խոչընդոտ հանդիսանալ չի կարող»-նշեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Ցանցը ներկայում նախագծային փուլում է, և յուրաքանչյուր երթուղի առանձին փորձարկվելու է նաև մեծ տեղատար ավտոբուսների շահագործման համար: Նիկոյանի խոսքով՝ եթե պարզվի, որ իրականում որևէ փողոցում կարող է խնդիր առաջանալ մեծ տեղատար ավտոբուսների շահագործման հետ կապված, մինչ ցանցի վերջնականացումը շտկումներ կիրականցվեն: Եվ այդ ավտոբուսները ցանցային ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:

«Եթե հանկարծ պարզվի, որ 18-մետրանոց ավտոբուսը ինչ-որ երթուղում խնդիր է առաջացնում, այն կարելի է փոխարինել 12-մետրանոց ավտոբուսով»-եզրափակեց Նիկոյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *