Երևաններից գալիս են, իրենց գերշահույթի համար մեր միակ եկամտից մեզ զրկում. մեղրեցիները փակել էին միջպետական ճանապարհը

timthumb (6)

Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան, մի քանի տասնյակ մեղրեցիներ փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը: Տարիներ շարունակ՝ մեղրեցիները բողոքում են Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի համար, սակայն պետք է նշենք, որ սա նրանց առաջին բողոքի ակցիան էր hերթական հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մեղրիի համայքնապետարանից հայտնեցին, որ մարդիկ բողոքում էին «Գրին Փաուեր» ՍՊԸ-ի կողմից «Մեղրի 2» ՀԷԿ-ի կառուցումից. «Բնակչության հիմնական դժգոհությունն այն է, որ ՀԷԿ-ի կառուցումը կարող է ոռոգման խնդիր առաջացնել հարակից այգիների տարածքում, ուստի փակել էին ճանապարհը»:

«Երևաններից գալիս են, իրենց գերշահույթների համար մեր միակ եկամտից մեզ զրկում են»,- ասում են մեղրեցիները:

Սակայն նշենք, որ ակցիայի մասնակիցները կարճ ժամանակ անց բացեցին ճանապարհը, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել եւ քննարկում անցկացնել շահագրգիռ կողմերի միջեւ:

«Մեղրիի համայանքապետ Մխիթար Զաքարյանը հանդիպում ունեցավ ակցիայի մասնակիցների հետ և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղը՝ հունվարի 24-ին հանդիպում տեղի կունենա ընկերության ներկայացուցիչների հետ: Համայնքապետը ճանապարհը բացելու կոչ արեց, որից հետո քաղաքացիները բացեցին ճանապարհը»,- փոխանցեցին համայնքապետարանից:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *