Երևանում բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը

timthumb (11)

Երևանում բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը: Այն կառուցվել է Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության աջակցությամբ: Բացման հանդիսավոր միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դպրոցի աշակերտների համար չինարենի ուսուցումը մեծ հնարավորություններ կստեղծի:

«Հայտնի ասացվածք կաքանի լեզու գիտեսայնքան մարդ եսՉինարենի իմացությունը բացում է հնարավորությունհասու լինելումարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվությանՀույս ունեմոր այս դպրոցը կդառնաայն խողովակըորի միջոցով հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանա այն ահռելի ազդեցությանըոր Չինաստանն ու չինականքաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Դպրոցում ուսուցումը կազմակերպվելու է վարժարանի մոդելով, ուսումնական հաստատությունում կգործեն 5-12-րդ դասարաններ: Ուսումնական գործընթացի կազմակերպման համար չինարենի ուսուցիչները հրավիրվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի խոսքով` դպրոցը հայ-չինական լավ հարաբերությունների ապացույցն է:

«Թեև Չինաստանն ու Հայաստանն իրարից հեռու են գտնվումբայց երկու երկրներն էլ ունեն հնագույն պատմություն և հարուստ մշակույթՀայաստանում չինարեն սովորողների թիվը գերազանցում է 1000-ըՀայերենում կա չնաշխարհիկ բառըորը բառացիորեն թարգմանվում էորպես Չինաստան աշխարհիև նշանակում է`հիասքանչՀավատում եմոր Հայչինական բարեկամության դպրոցը իսկապես չնաշխարհիկկդառնա»,- նշեց դեսպանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկայում հայտնի կդառնան այն երեխաների անունները, ովքեր հնարավորություն կունենան սովորել դպրոցում:

«Դիմորդների թիվը շատ մեծ էսակայն հնարավորությունները սահմանափակ ենԾրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն էուստիկոչ եմ անում ծնողներինեթե իրենց երեխաները չեն ընդունվել այդդպրոցնրանց ուղարկել չինարենի ուսուցմամբ այլ դպրոցներԵթե չեմ սխալվում, այսօր ևս 6 այդպիսի դպրոց կա»,- ասաց նախարարը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *